Մաքսային միությունը հաստատել է իր արդյունավետությունը, հայտնել են ՌԴ Հաշվիչ պալատից՝ մոնիտորինգից հետո։ Գերատեսչության աուդիտորները նշել են կազմակերպության անդամ երկրների ներդրումային կլիմայի մակարդակի լավացման մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ ՈՒկրաինայում չեն լինի՝ հաղորդել է իտալական La Repubblica-ն:
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրում «հակաահաբեկչական միջոցառումներ» են ձեռնարկվելու բոլոր նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել ձեռքը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է մինչև վերջ մնալ Սիրիայում և ոչ մի դեպքում չի լքի երկիրը՝ հայտարարել է «Պաղեստինյան կայսերական ուղղափառ միություն» (ՊԿՈՒՄ) մարդասիրական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Անցյալ շաբաթ նա Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադի հետ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում՝ հաղորդել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը։
Թուրքական Sözcü պարբերականը վերահրապարակել է London Review of Books կայքում հրապարակված մի հոդված, որը կարող է տակնուվրա անել Թուրքիան: Հոդվածագիր Հերշը, ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրների հղումով գրում է, որ սիրիական Ղուտայում անցյալ տարվա օգոստոսին քիմիական հարձակման հետևում կարող է կանգնած լինել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ՀՀԿ Կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Նա առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում:
«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում՝ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը:
Մայրությունն՝ այն էլ հայոց աշխարհի, ամենանվիրական առաքելությունն է:
Իր հանգանակի մեջ է հավաքում սերը, հույսը, հավատքը, արդարությունն ու իրական ժառանգությունը՝ կենդանի կապը սերունդների միջև, առանց որի կյանքի շրջանը կավարտվի:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...